Ծանոթացե՛ք, սա «Ֆրիդրիխ Մեծ»-ն է, որին այդ անունով են կոչել որովհետև իր ցեղակիցների շրջանում նա իսկական «արքայազն» է՝ իր գեղեցկության և ազնվազարմության շնորհիվ:
Նա գեղեցիկ մկանուտ մարմին ունի և բոլորին գերում է իր գանգուրներով: Այսպիսի խիտ, երկար, մետաքսե գանգուրներ ունեն եզակի հովատակներ:
Ֆրիդրիխն ապրում է Ամերիկայի Pinnacle Friesians ձիաբուծարանում: Նրան կոչել են Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծի անունով, որը հայտնի է 18-րդ դարում իր հերոսական նվաճումներով:
«Ֆրիդրիխ Մեծն»-ը ապրում է ֆոտոմոդելի ակտիվ կյանքով և բազմաթիվ երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: