Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ Կարեն Արայանը հաստատել է իր և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի բաժանման լուրերը, սակայն Ալինա Մարտիրոսյանը սոցցանցերում շարունակում էր պահել Կարենի ազգանունը` Արայան, որին իր ազգանվան կողքին ավելացրել էր ամուսնությունից հետո։
Երեկ Ալինան, ի վերջո, փոխեց ազգանունը Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում, սակայն կարճ ժամանակ անց «Արայան» ազգանունը կրկին հայտնվեց նրա էջերում թե՛ Ֆեյսբուքում, թե՛ Ինստագրամում։ Ամեն դեպքում Tert.am Life-ը ներկայացնում է փոփոխությունները` սքրինշոթերով։
Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել դերասանուհու հետ` պարզելու` արդյոք սա նշանակում է, որ ինքն ու Կարենը հաշտվել են։ Դերասանուհին զանգերի չպատասխանեց, իսկ Կարենը այս անգամ ևս չխուսափեց մեկնաբանությունից։
Նա ասաց, որ իր ու Ալինայի հարաբերությունները չեն վերականգնել։ «Ոչ, հարաբերությունները չենք վերականգնել։ Ինչ վերաբերում է ազգանունը փոխելուն, Ֆեյսբուքի խնդիր է եղել, ժամանկ է պահանջում։ Իսկ Ինստագրամում չեմ տեսել փոփոխությունը»,- ասաց Կարենը։