Ինդոնեզիայում երեք տարեկան աղջիկը մաքրել է սարսափազդու վիշապօձի ատամները: Դրա մասին տեսահոլովակը հրապարակել է Daily Mail հրատարակությունը: Տեսանյութում ցուցադրված է, թե Մահարանի անունով աղջիկը ինչպես է մի ձեռքով բռնում վագրապիթոնի դունչը, իսկ մյուսով՝ նրա ատամները մաքրում բամբակապատ փայտիկով: Սողունը հնազանդորեն ենթարկվում է: Ինդոնեզացի աղջիկը պատմել է, որ բնության նկատմամբ սերը հայրն է իրեն ներշնչել, որը բուժում է էկզոտիկ կենդանիների:
«Սկզբնական շրջանում, երբ նա խաղում էր վայրի գազանների հետ, ես հետևում էի նրան և հուշում, թե ինչպես է հարկավոր վարվել,-ասում Է հայրը:- Բայց այժմ նա ինքն է գլուխ հանում: Նա գիտի, թե ինչ կարելի է անել, իսկ ինչն է կտրականապես արգելված: Գազանները նրան հնազանդվում են»:
Ապրիլի սկզբին հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ Մահարանին մաքրում է կոկորդիլոսի ատամները: Հոլովակում նա ոչ մեծ սողունի հետ նստել էր վաննայի մեջ, բռնել սողունի մռութը և մաքրում էր նրա ատամները: Կենդանին չէր շարժվում և տոկունորեն ենթակվում էր հիգիենիկ միջամտությանը: