Բաղադրիչներ
- Ձու – 4 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Սոդա – 1 թ/գ
- Մեղր կամ մուրաբայի հյութ – 1/2 բաժակ
- Ալյուր – 2.5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը, սոդան և ալյուրը:
- Լավ խառնել և խմորը 4 մասի բաժանել:
- Խմորը լցնել տարաների մեջ և թխել 180-200 աստիճան ջեռոցում:
- Պատրաստի խմորների վրա կրեմ քսել:
- Կրեմը պատրաստելու համար հարել 1 բանկա խտացրած կաթը 250 գ սերուցքային կարագի հետ: Միասեռ զանգված ստանալուց հետո կրեմին ավելացնել 1 բաժակ մանր կտրատված ընկույզը:
- Տորթը կարող եք զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը