Այսօր EnterTrain-ը կպատմի ամուսնական կյանքի փուլերի մասին։ Եթե միայն մարդիկ իմանային այս մասին, բաժանությունների 80%-ը չէր լինի։ Մենք ինքներս ենք ընտրում մեր կնոջը կամ ամուսնուն։ Սակայն որպեսզի զգանք ընտանեկան կյանքում իրական սերը, պետք է ճանաչենք միմյանց, ընկերանանք, և միայն հետո արդեն սիրենք։ Շատերը սխալմամբ սեր են անվանում սկզբնական կոնֆետա–ծաղկեփնջային փուլը։
Հենց որ ռոմանտիկան անցնում է, վարդագույն ակնոցն ընկնում է և զուգընկերները սկսում են բախվել առաջին բարդությունների, հարաբերություններում առաջին փորձությունների հետ։ Իսկ ոմանք էլ կարծում են, թե սերն անցավ։
Նվիրվածությունն ու համբերությունը սիրո գլխավոր հատկանիշներն են։ Եթե դուք որոշել եք, որ ձեր հարաբերություններում «սերն ավարտվել է», վստահ եղեք, որ այն դեռ չի սկսվել։
Ահա հարաբերությունների յոթ փուլերը, որոնք ձեզ ցույց կտան, թե ինչու են սերն ու իսկական հարաբերությունները գալիս ժամանակի ընթացքում։