Երկվորյակներ: Որպես կանոն՝ Երկվորյակներին հատուկ չէ նախանձը. նրանք պարզապես ձգտում են ավելի լավը դառնալ՝ իրենց ուզածին հասնելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գործողությունները միտված չեն գովասանքի արժանանալու: Նրանք քննադատությունը սրտին մոտ չեն ընդունում, թեև ընդունում են ամենԸ, ինչ իրենց կարող է օգտակար լինել:
Ոչ ոքի թույլ չեն տալիս ազդել իրենց գործողությունների վրա: Միակ մարդը, ում վրա Երկվորյակները ցանկանում են առավելագույնս լավ տպավորություն գործել, իրենք են: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, գիտեն՝ ինչպես ստանալ իրենց ուզածը՝ պարտք չմնալով մարդկանց:
Կույս: Չափազանց ինտելեկտուալ են որևէ մեկի վերահսկողության տակ հայտնվելու համար: Սեփական հետազոտություններն են անում, վերլուծում փաստերը, ինքնուրույն լուծում խնդիրները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում օգնություն խնդրել մյուսներից. նրանք չափազանց անկախ են՝ դա անելու համար:
Կույսերն ինքնավստահ են, գիտեն՝ ինչ են անում: Գծում են սեփական, բավական կոշտ սահմանները՝ մյուսներին թույլ չտալով անցնել դրանք:
Աղեղնավոր: Աղեղնավորներին ազատություն է հարկավոր՝ անելու ամենԸ, ինչ ցանկանում են: Տանել չեն կարողանում թույլտվություն հարցնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են հարմարվել, այդ պատճառով երբեք չեն անհանգստանում և չեն վախենում անծանոթ վայրերից, իրավիճակներից, անկանխատեսելիությունից:
Կարողանում են ռիսկի դիմել, մարտահրավեր ընդունում են առանց խուճապի, քանի որ հավատում են սեփական ուժերին ու կարողություններին: Չեն ցանկանում կապվել ոչ ոքի հետ:
Այծեղջյուր: Բոլորը գիտեն՝ որքան աշխատասեր են Այծեղջյուրները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև բացարձակ ինքնուրույն են: ԻրենՔ են ընտրում՝ ինչ են ուզում անել և ինչ ոլորտում գործունեություն ծավալել: Այո՛, Այծեղջյուրներին դուր է գալիս, որն ապահովում է ֆինանսական անկախությունը:
Ձգտում են պատասխանատվություն կրել իրենց գործողությունների համար, սիրում են միայնակ աշխատել և լինել իրենց ղեկավարը:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը