
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր հետ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի «Աշնանային իրիկնամուտ» ներկայացմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։