Շները բարենպաստ ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Շները բարենպաստ ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա. հետազոտություն

Շները դրական ազդեցություն են ունենում իրենց տերերի առողջության վրա՝ նրանց ստիպելով ավելի ակտիվ կենսակերպ վարել։ Ինչպես ասվում է Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում, այդ ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում մարդու սրտի և անթոների վիճակի վրա։

Հետազոտությունում ներգրավված է եղել մոտ 200 շնատեր, նրանց ավելի քան 400 հարազատներ, որոնք շներ չեն ունեցել, ինչպես նաև 46 երեխա։ Փորձարկվողները ապրում էին Անգլիայի հարավում, Չեշիր կոմսությունում։ Փորձարկման շրջանակում կամավորները կրել են չափիչ ապարանջաններ՝ հետևելու համար նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակին։ Բացի այդ, նրանք պետք է կանոնավորապես տեղեկացնեին այն մասին, թե ինչպես է անցնում նրանց օրը և ինչով են իրենք ու իրենց մերձավորները զբաղվել։

Պարզվել է, որ շնատերերն իսկապես ավելի ակտիվ կենսակերպ են ունեցել։ Միջինը նրանք փողոցում անցկացրել են շաբաթական առնվազն 4 ժամ՝ զբոսանքի հանելով իրենց շներին։

Գիտնականները կոչ են անում հետազոտությունը չհամարել որպես առողջական նպատակներով շուն պահելու խորհուրդ, մանավանդ եթե մարդը ցանկություն չունի խնամել նրան։ Բայց ստացված տվյալները կարող են մղել քաղաքային իշխանություններին ստեղծել շների զբոսանքի համար նպաստավոր միջավայր, ինչը թույլ կտա շնատերերին էլ ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում սիրելի կենդանու հետ։

news.am