Կենդանակերպի 3 նշան, ում համար հարաբերություններ կառուցելը շատ բարդ է
Advertisement 1000 x 90

Կենդանակերպի 3 նշան, ում համար հարաբերություններ կառուցելը շատ բարդ է

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գրավում են զուգընկերոջը: Նրանք ինքնավստահ են, սեքսուալ, բավական շատ երկրպագուներ ունեն, բայց ոչ բոլորն են պատրաստ երկարատև հարաբերություններ կառուցել նրանց հետ. Կարիճներն իրենց շատ են սիրում և մակերեսային են թվում:

Սեփական ցանկությունները բավարարելու նպատակով փորձում են մանիպուլյացիայի ենթարկել զուգընկերոջը: Իրականում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հոգու խորքում խոցելի են, ինքնավստահ չեն, միշտ կասկածում են, որ իրենց հնարավոր է սիրել հենց այնպես:

Խեցգետին: Կասկածամիտ են, վստահ չեն սեփական ուժերին: Զուգընկերոջը տանջում են անինքնավստահությամբ ու անվերջ կամակորություններով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրամատիկ ու ողբերգական դեր են խաղում, նույնիսկ, եթե կյանքում ամեն ինչ կարգին է:

Միևնույն ժամանակ Խեցգետինները նեղացկոտ են, երբեմն նաև՝ վրեժխնդիր: Վիրավորանքը կարող են տարիներով հիշել, քանի դեռ պատասխանի հնարավորություն չեն ստացել: Հորիզոնում քիչ թե շատ հարմար մեկին նկատելով՝ Խեցգետիններն արդեն մտովի ամուսնանում են նրա հետ: Վաղ ամուսնությունները հաճախ են փլուզվում՝ հիասթափության ու ապրումների պատճառ դառնալով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարդությամբ են հաղթահարում բաժանությունները: Նրանք երջանկություն են գտնում՝ հանդիպելով հասկացող ու համբերատար զուգընկերոջ:

Խոյ: Եսակենտրոնությունը Խոյերին  թույլ չի տալիս ամուր հարաբերություններ կառուցել: Չեն կարողանում և չեն ցանկանում լսել մարդկանց՝ նախընտրելով հոգ տանել միայն սեփական ցանկությունների ու պահանջների մասին: Չեն ցանկանում զիջումների գնալ ու համբերատար լինել:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պոռթկուն են, իմպուլսիվ, ինչի հետևանքով հաճախ են չմտածված քայլեր անում, կոտրում մարդկանց սրտերը: Տարիների ընթացքում ավելի հանգիստ ու իմաստուն են դառնում, ինչը հնարավորություն է տալիս ընտանիք կազմել: Դառը փորձը Խոյերին ստիպում է հասկանալ, որ մյուսները ևս զգացմունքներ ունեն, և դրանց հետ հարկավոր է հաշվի նստել:

Նյութը fabiosa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը