Ճանաչո՞ւմ եք մոդել Ջիջի Հադիդին: Ի՞սկ գիտեք այս փաստերը նրա մասին.
1. Ջիջիի իրական անունն է Ջելենա Նաուրա Հադիդ. Ջիջի մականունն առաջին անգամ օգտագործել է նրա մայրը՝ մոդել Յոլանդա Ֆոսթերը: Ջիջին ծնվել է 1995թ.-ի ապրիլի 23-ին և երեք երեխաներից ամենամեծն է: Նրա քույրն է մոդել Բելլա Հադիդը, իսկ եղբայրը` Էնուոր Հադիդը: Վերջինս նույնպես մոդել է: Քչերը գիտեն, որ Ջիջին նաև երկու մեծ խորթ քույր ունի՝ ոճաբան Ալանա Հադիդն ու «Hadid Eyewear» ակնոցների բրենդի հիմնադիր Մարիելլա Հադիդը:
2. Նա մոդել սկսել է աշխատել դեռևս երկու տարեկանից սկսած: Նրա առաջին գովազդը Guess-ի մանկական հագուստի համար էր: 2012թ.-ին 17 տարեկան հասակում Ջիջին կրկին համագործակցել է այս բրենդի հետ:
3. Ավագ դպրոցում մոդելը զբաղվում էր վոլեյբոլով ու նույնիսկ իր դպրոցի վոլեյբոլի թիմի գլխավոր խաղացողն էր: Նա նաև մանկական օլիմպիական խաղերի համար է հավատարմագրվել՝ որոշ ժամանակով թողնելով մոդելային կարիերան:
4. Քոլեջում նա ուսումնասիրել է քրեական հոգեբանություն առարկան և բավականին հետաքրքրված է եղել դրանով: Ջիջին ասում է, որ եթե մոդել չլիներ, ապա կցանկանար այդ ոլորտում աշխատել:
5. Հադիդը սիրում է տարբեր ուտեստներ պատրաստել: Իր գլուխգործոցներից ոմանք նա նաև հրապարակում է ինստագրամի իր էջում, որտեղ նա ունի ավելի քան 47.3մլն հետևորդ:
6. Նրա մյուս հոբբին է ձի հեծնելը: Նա և Բելլա Հադիդը մեծացել են ձիարշավարանում անընդհատ մրցելով:
7. Մոդելը եղել է Vogue-ի ավելի քան 20 համարի շապիկին՝ այդ թվում նաև «Բրիտանական Vogue», «Փարիզի Vogue», «Ավստրալական Vogue» և այլ երկրների համանուն ամսագրերի վրա:
8. Ջիջին ունի իր սեփական Բարբի տիկնիկը:
9. Forbes-ի կազմած «2018թ.-ի ամենաշատ վարձատրվող մոդելները» ցանկում նա 7-րդ հորիզոնականում էր: 2018-ին նա վաստակել էր 9.5մլն դոլար: Իսկ 2016թ.-ին «Բրիտանական նորաձևության խորհուրդը» նրան հռչակեց Տարվա միջազգային մոդել:
10. Նրա լավագույն ընկերուհիներից են մոդել Քենդալ Ջեններն ու երգչուհի Թեյլոր Սուիֆթը: