«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք»․ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես չէի գնա նման ստոր քայլի, մենք լավ ընկերներ ենք»․ Սարոն` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածելու մասին

Օրեր առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ երգիչ սպիտակցի Հայկոն հայհոյում էր ու քաշքշուկի մեջ էր։

Հոլովակը համացանցում տարածվելուց հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն շրջանառվեց, թե այն տարածել է երգիչ Սարոն, որը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Հայկոյի հետ։

Ինստագրամի սթորի բաժնում Սարոն գրառում է տեղադրել, որում հերքել է այս լուրերը․ «Մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ, չի համապատասխանում իրականությանը։ Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու ես չէի գնա նման ստոր քայլի, ավելին՝ ամենավատ խոսքերս եմ ուղղում այս տեսանյութը տարածողին»։

life.tert.am