Աշխարհի 140 երկրների բնակիչները խոստովանել են, որ սկսել են շատ ավելի հաճախակի սթրես, հուզմունք և թախիծ ապրել: Ժամանակակից բնակչության մոտ զայրույթի, հուզմունքի և թախծի մակարդակը նոր հակառեկորդ Է սահմանել: Այս եզրակացությանն են հանգել Gallup-ի սոցիոլոգները, որոնք հարցում են արել ավելի քան 150 հազար մարդու աշխարհի 140 երկրներից:
Հարցման մասնակիցներին առաջարկվել Է հիշել, թե իրենք ինչ զգացմունքներ են ունեցել հարցումից մեկ օր առաջ, ընդ որում հաշվի են առնվել ինչպես դրական, այնպես Էլ բացասական հույզերը: Պարզվել Է, որ, ամբողջությամբ վերցված, նեգատիվի մակարդակը մնացել Է անցյալ տարվա նշագծին՝ 30 տոկոս:
Սակայն զայրույթը, հուզմունքը և թախիծն այս անգամ գերազանցել են բոլոր ռեկորդները՝ համապատասխանաբար 22, 39 և 24 տոկոս: Ի դեպ, հարցման արդյունքներով ամենադժբախտ երկրներն են եղել Չադը, Նիգերը, Սիեռա Լեոնեն, Իրաքը և Իրանը: Իսկ ահա բացասական հույզերի մասին ամենից քիչ են խոսել Թայվանի, Մինգապուրի և Ղազախստանի բնակիչները, հաղորդել Է Life-ը: