Հակաբորբոքային ազդեցությամբ մթերքները արդյունավետ են համարվում նաև դեպրեսիայի դեմ պայքարում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը.
Յուղոտ ձուկ
Յուղոտ ձուկը Օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է: Յուղոտ ձուկը նվազեցնում է օրգանիզմում քրոնիկ բորբոքումները: Բացի այդ դրանում պարունակվող էյկոզապենտաենային և դոկոզագեկսաենային թթուները նույնպես արտահայտված հակաբորբոքային ազդեցություն ունեն:
Պոմիդորներ
Պոմիդորները հարուստ են C վիտամինով և լիկոպինով: Համարվում է, որ պոմիդորները արդյունավետորեն պայքարում են դեպրեսիա առաջացնող բորբոքումների դեմ:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը պոլիֆենոլներ անունով նուտրիենտներ է պարունակում, որոնք հայտնի են հակաբորբոքային և հակաօքսիդանտային ազդեցությամբ: Համարվում է, որ ձիթապտղի կանոնավոր օտագործումը բարելավում է դեպրեսիայով հիվանդների վիճակը:
Ընկույզ
Ընկույզներն օրգանիզմը պաշտպանում են վնասակար ազատ ռադիկալներից, որոնք որոշ տվայլների համաձայն, կարող են կապված են լինել դեպրեսիվ խանգարումների վտանգի հետ:
Կանաչ տերևավոր բանջարեղեն
Արտահայտված հակաբորբոքային ազդեցությունն այնպիսի բանջարեղենի, ինչպիսին բրոկոլին է, սպանախը և կալե կաղամբը, կարող է օգնել թեթևացնել դեպրեսիայի նախանշանները: Կանաչ տերևավոր բանջարեղենը նաև ամրապնդում է իմունային համակարգը, ինչը նույնպես կարևոր է դեպրեսիայի բուժման ժամանակ: