14 անկեղծ մտքեր ընտանիքի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

14 անկեղծ մտքեր ընտանիքի մասին

Ընտանիքն անորոշության աշխարհում հարմարավետության մի կղզյակ է։ Ընտանեկան կապերն անհավանական ու չքանդվող կապեր են։ Դա ուս է, որի վրա միշտ կարող ես հույս դնել, ոգեշնչման աղբյուր ու առաջ շարժվելու ցանկություն, ջերմություն, սեր և հոգատարություն։ Ընտանիքը բարդ բան է, հիանալի, և դա կյանքն է։ Սիրեք ու գնահատեք ձեր հարազատներին…

«Սիրեք ձեր հարազատներին։ Միասին ժամանակ անցկացրեք, բարի եղեք ու ծառայեք միմյանց։ Ափսոսանքի տեղ մի թողեք, քանզի վաղվա օրը մեզ խոստացված չէ, իսկ այսօրվա օրը կարճ է»։

Անհայտ հեղինակ։

«Ընտանիքն ամեն ինչին է փոխարինում։ Դրա համար էլ այն կազմելուց առաջ արժե մտածել՝ ամեն ի՞նչ, թե՞ ընտանիք»։

 Ֆաինա Ռանևսկայա։

«Սերը մկրատ է հիշեցնում. Կեսերը կարող են շարժվել հակառակ ուղղություններով, բայց դաս կտան յուրաքանչյուրին, ով կփորձի կանգնել նրանց միջև»։ – Սիդնեյ Սմիթ։

«Ընտանիք կազմելու համար բավական է սիրել, իսկ պահպանման համար պետք է սովորել համբերել, դիմանալ ու ներել»։

Մայր Թերեզա

«Տղաները համակեցությամբ ապրում են, տղամարդիկ ընտանիք են կազմում»։

Սթիվ Հարվի։

«Դուք ծնվել եք ձեր ընտանիքում, իսկ ձեր ընտանիքը ծնվել է ձեր մեջ։ Վերադարձի ու փոխանակման հնարավորություններ չկան»։

Էլիզաբեթ Բերգ։

«Ընտանիքը կամ շարունակական սաբոտաժ է, կամ հուսալի թիկունք։ Վերջին դեպքում քո բախտը շատ է բերել»։

Ադրիանո Չելենտանո։

«Երջանիկ ամուսնությունը երկար խոսակցություն է, որը միշտ չափազանց կարճ է թվում»։

Անդրե Մորուա։

«Ընտանիքը միակ վայրը չէ, ուր պետք է կարգին մարդ լինել, բայց առաջին վայրն է»։

Խան Սյան Ցզի։

«Հաջող ամուսնության գլխավոր գաղտնիքը դժբախտություններում պատահականություններ տեսնելն է, իսկ պատահականությունները որպես դժբախտություններ չեն ընկալվում»։

Գ. Նիկոլսոն։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երջանիկ ամուսնությունը հիմնված է շահերի ու բարձր սթրեսակայունության հավասարակշռության վրա»։

Սթիվեն Քինգ։

«Երբ ամեն ինչ գրողի ծոցն է գնում, մարդիկ, ովքեր ձեր կողքին են կանգնած անսասան, կոչվում են ընտանիք»։

Ջիմ Բաթչեր։

«Ես կարծում եմ, որ ընտանիքն այն վայրն է, ուր տեղի են ունենում աշխարհում ամենածիծաղելի ու ամենաարժեքավոր բաները»։

Ուգո Բեթթի։

«Անկախ նրանից, թե դուք ինչ եք արել ձեր կամ մարդկության համար, բայց եթե դուք չեք կարող հետհայացք նետել ձեր ընտանիքի հանդեպ ցուցաբերված սիրո ու ուշադրության վրա, ապա դուք իրականում ոչինչ չեք արել»։

Էլբերտ Հաբբարդ։

Պատրաստեց ՍՈՖԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ