- Փոխադարձության կանոնը։
Նախքան ուրիշների սխալների մասին դատելն ուշադրություն դարձրեք ձեզ վրա։ Նա, ով ցեխ է շպրտում, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։
- Ցավի կանոնը։
Վիրավորված մարդն ինքն է հարվածներ հասցնում ուրիշներին։
- Վերին ճանապարհի կանոնը։
Մենք դեպի ավելի բարձր մակարդակ ենք անցնում, երբ սկսում ենք ուրիշների հետ շփվել ավելի լավ, քան նրանք են մեզ վերաբերվում։
- Բումերանգի կանոնը։
Երբ մենք օգնում ենք ուրիշներին, մենք օգնում ենք ինքներս մեզ։
- Մուրճի կանոնը։
Երբեք մի օգտագործեք մուրճը զրուցակցի ճակատի վրա կանգնած մոծակը սպանելու համար։
- Փոխանակման կանոնը։
Փոխանակ ուրիշներին իրենց տեղը դնենք, մենք պետք է նրանց դնենք մեր տեղում։
- Ուսուցման կանոնը։
Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, պոտենցիալ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել։
- Խարիզմի՝ հմայքի կանոնը։
Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդու հանդեպ, ով հետաքրքրված է իրենցով։
- Տասը միավորի օրենքը։
Մարդկանց լավագույն որակների հանդեպ հավատը մարդկանց սովորաբար ստիպում է դրսևորել իրենց լավագույն որակները։
- Իրավիճակի կանոնը։
Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան փոխհարաբերությունները։
- Ա-ի կանոնը։
Երբ Ա-ն խնդիրներ ունի բոլորի հետ, սովորաբար գլխավոր խնդիրը հենց ինքը՝ Ա-ն է։
- Մատչելիության կանոնը։
Ինքդ քեզ հետ ունեցած հարաբերությունների թեթևությունն օգնում է ուրիշներին՝ իրենց մեզ հետ ազատ զգալ։
- Խրամատի կանոնը։
Երբ ճակատամարտի ես պատրաստվում, քեզ համար այնպիսի խրամատ փորիր, որպեսզի նրա մեջ կարողանա տեղավորվել ընկերդ։
- Հողագործության կանոնը։
Բոլոր փոխհարաբերությունները կարելի է և պետք է կուլտիվացնել։
- 101 տոկոսի կանոնը։
Գտնել այն մեկ տոկոսը, որի հետ մենք համաձայն ենք, ու դեպի այն ուղղել մեր ջանքերի 100 տոկոսը։
- Համբերության կանոնը։
Ուրիշների հետ ճանապարհորդելը միշտ ավելի դանդաղ է, քան միայնակ գնալը։ Եթե ուզում ես հեռու գնալ, միասին գնացեք, իսկ եթե արագ՝ գնա միայնակ։
- Նույն մեդալի երկու երեսի կանոնը։
Փոխհարաբերությունների իրական ստուգումը կայանում է ոչ միայն նրանում, թե որքան ենք մենք հավատարիմ մեր ընկերներին, երբ նրանք անհաջողության են մատնվում, այլև նրանում, թե որքան ուժգին ենք մենք ուրախանում, երբ նրանք որևէ հաջողության են հասնում։
- Գրավչության կանոնը։
Այլ հավասար պայմաններում մարդիկ կձգտեն աշխատել նրանց հետ, ովքեր իրենց դուր են գալիս։
Այլ անհավասար պայմաններում նրանք, միևնույն է, դա կանեն։
- Համագործակցության կանոնը։
Համատեղ աշխատանքը մեծացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը