Ընկերության մասին
«Իմ լավագույն ընկերը» (2006)
Ֆրանսուան հաջողակ հնավաճառ է, ով վարում է շքեղ կենսակերպ: Նա ինքնավստահ է, եսասեր և միայնակ: Կատրինը՝ նրա գործընկեր, առաջարկում է փորձարկում կատարել. եթե Ֆրանսուան կարողանա ընկերներ գտնել, նա նրան կզիջի արժեքավոր հունական ծաղկաման: Ֆրանսուան ունի ընդաենը մի քանի օր:
Ռոմանտիկ կատակերգություն
«Խելահեղ հարսանիք» (2014)
Բուրժուական ֆրանսիացի զույգը՝ պարոն Վերնոյը և նրա կինը, չորս գեղեցկուհի դուստրեր ունեն: Նրանցից երեքն արդեն ամուսնացած են: Առաջինը՝ չինացու հետո, երկրորդը՝ արաբի, երրորդը՝ հրեայի: Եվ ահա չորրորդ աղջիկը հայտնում է ուրախալի լուրը՝ նրա փեսացուն աֆրոամերիկացի է:
Սև հումոր
«Մահ հուղարկավորության ժամանակ» (2007)
Խստաբարո անգլիական ընտանիքը համախմբվում է մահացած բարեկամի հուղարկավորության ժամանակ: Մահացածի որդիները, սակայն, հայտնվում են բավականին տարօրինակ իրավիճակում, երբ բացահայտվում է նրանց հոր անցյալը, ինչից նրանց մինչ այդ օրը գաղափար անգամ չունեին:
Դետեկտիվ և արկածային
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (2014)
Ֆիլմը պատմում է լեգենդար մսյե Գուստավի և նրա երիտասարդ ընկերոջ՝ միջանցքային սպասավոր Մուստաֆա Զերոյի հետաքրքրաշարժ արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցներն ականատեսն են դառնում գողության, Վերածննդի դարաշրջանի անգին կտավի որոնումների, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքարի, ինչպես նաև… XX դարի երկու արյունալի պատերազմների ընթացքում Եվրոպայի դրամատիկ փոփոխությունների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը