Երկրպագուների համար վերջապես եկավ Վինթերֆելլի համար լեգենդար ճակատամարտը դիտելու պահը, ինչից հետո սկսվում է սերիալի եզրափակիչ փուլը: Լույս ապրիլի 29-ի գիշերը տեղի է ունեցել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի երրորդ էպիզոդի պրեմիերան: Իսկ դրանից անմիջապես հետո ցանցում հայտնվել է հաջորդ էպիզոդի թրեյլերը: Նոր սերիայում գլխավոր հերոսներին հանդիպում է սպասում հարավից եկող սպառնալիքի հետ: Հրապարակված տեսանյութից կարելի է այն եզրակացությունն անել, որ Սերսեա Լանիսթերը վախենալու պատճառ ունի:
Նոր էպիզոդը կթողարկվի արդեն մեկ շաբաթ անց՝ լույս մայիսի 6-ի գիշերը: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է Life-ը: