Սուրճի անսպասելի օգուտի մասին. այն կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից
Advertisement 1000 x 90

Սուրճի անսպասելի օգուտի մասին. այն կարող է պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղից

Գիտնականները ներկայացրել են այն սննդակարգը, որը կարող է օրգանիզմը պաշտպանել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգից հետմենոպաուզայի ժամանակ։ Նավարայի համալսարանի և Հաեն համալսարանի գիտնականների թիմի հետազոտության համաձայն՝ օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունի սուրճով, մրգերով և բանջարեղենով հարուստ դիետան։

Մասնագետներն ուսումնասիրել են ֆենոլային թթուների (այդ թվում՝ հիդրօքսիցինամինային և հիդրօքսիբենզոնային թթուների) և կաթնագեղձի քաղցկեղի միջև կապը՝ վերլուծելով 11028 կանանց առողջական վիճակը։ Դիտարկումների 12 տարվա ընթացքում  քաղցկեղի այս տեսակն ախտորոշվել է փորձի 101 մասնակցի մոտ։

Հետազոտության առաջին փուլում կանայք պետք է պատասխանեին սննդի 136 տեսակների օգտագործման հաճախականության մասին հարցին։ Հաշվի առնելով ստացված տվյալները՝ պարզվել է ֆենոլային թթուների սպառման մակարդակը։ Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելի շատ են օգտագործել հիդրօքսիցինամինային թթուներ, կաթնագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը նվազել է 62 տոկոսով նրանց համեմատ, որոնց մոտ այդ ցուցանիշը նվազագույնն է եղել։

Վերոնշյալ թթուները առավել հաճախ հանդիպում են սուրճի մեջ, մրգերում և բանջարեղենում։ Այս մթերքներով հարուստ կերակրացանկը նպաստում է ճարպային հյուսվածքի բորբոքման և թթվային սթրեսի մակարդակի նվազմանը։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Գլազգոյում, ճարպակալման վերաբերյալ եվրոպական կոնգրեսում։

med.news.am