Ինչո՞ւ չի կարելի հետևել սոցցանցերի ֆիթնես-գուրուների խորհուրդներին
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չի կարելի հետևել սոցցանցերի ֆիթնես-գուրուների խորհուրդներին

Սոցցանցերի ֆիթնես-գուրուներն այսօր մեծ ազդեցություն ունեն մարդկանց վրա, որոնք ցանկանում են նիհարել և լավ տեսք ունենալ։ Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս լսել նրանց. Գլազգոյի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ նման ֆիթնես-գուրուների հրապարակած խորհուրդների մեծ մասը քաշ գցելու վերաբերյալ անօգուտ են և անգամ վտանգավոր։

Գիտնականները սոցցանցերում մի քանի պրոֆիլներ են վերլուծել՝ գնահատելու համար դրանց տեղեկատվության ճշգրտությունը և հուսալիությունը։ Պարզվել է, որ շատ բլոգերներ հեղինակի անձնական կարծիքը մատուցում են որպես անվիճելի փաստ։ Իսկ իրականում նրանց բոլոր խորհուրդները չեն համապատասխանում գիտական տվյալներին և բժիշկների խորհուրդներին։

Ինչպես պարզել են գիտնականները, 10 բլոգերից 9-ը հրապարակել է ոչ գիտական, ոչ ճիշտ, երբեմն էլ՝ վտանգավոր խորհուրդներ նիհարելու մասին։

Փորձագետները նաև ուսումնասիրել են բաղադրատոմսերի վերաբերյալ գրառումները՝ ելնելով դրանց կալորիականությունից, սննդարար նյութերի և աղի պարունակությունից։ Այդ գրառումներն ուղեկցվել են հայտարարություններով բաղադրատոմսերի բացառիկ օգտակարության մասին։ Բայց, օրինակ, 14 բլոգերից 5-ը չի կարողացել հուսալի հղում ներկայացնել պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակված բաղադրատոմսերի օգտակարության վերաբերյալ։ Հատկանշական է, որ ստուգում չանցած բլոգերների մեջ եղել են նաև բժշկական կրթություն ունեցող մարդիկ։

med.news.am