Ինչո՞ւ էին սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանի ահազանգով ՀՀ ՃՈ պետի տեղակալը, Երևանի քաղաքապետարանի ու Դավիթաշենի թաղապետարանի պատասխանատուները հավաքվել Դավիթաշենում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ էին սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանի ահազանգով ՀՀ ՃՈ պետի տեղակալը, Երևանի քաղաքապետարանի ու Դավիթաշենի թաղապետարանի պատասխանատուները հավաքվել Դավիթաշենում. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ, ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և Երևանի քաղաքապետարանի կոմունալ շինարարական վարչության պետի գլխավորությամբ տեղում ուսումնասիրվեցին Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու 4-րդ թամասաի հարևանությամբ երկար տարիներ իրենից վտանգ ներկայացնող ճանապարհահատվածը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական: Ամեն անգամ խնդիրը բարձրացվել է պատկան մարմինների մոտ ու ամեն անգամ խոտացել են, որ հարցը կլուծվի, սակայն ինչպես միշտ 1-2 օր անցնելուց հետո մոռացության է մատնվում խնդիրը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ելնելով քաղաքացիների անվտանգությունից, խնդիրը բարձրաձայնեց նաև սիրված ու ճանաչված դերասան Գարիկ Պապոյանը, ով այսօր նշված վայր էր «բերման ենթարկել» պատասխանատուներին ու տեղում քննարկելով պռոբլեմները , որոշվեց նշված վայրում հասարակական տրանսպորտային միջոցների կանգառի կետեր տեղադրելու համար նշված վայրերում տեղադրել բարձրացված թմբիկով հետիոտնային անցման տեղեր: Քննարկմանը մասնակցում էր նաև ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը:

Նշված վայրի հարևանությամբ բարձրաբնակարանային շենքերի բնակիչները, իմանալով, որ վերջապես պատկան մարմինները որոշել են խնդիրը լուծել ի շահ բնակչի, ու իմանալով, որ այդ գործում խառն է նաև սիրված ու ճանաչված դերասան Գ. Պապոյանի մատը, ասում էին. «Իմանայինք՝ շուտ կդիմեինք Գարիկին, թե չէ ամեն անգամ երեխաներին էստեղով անցկացնելուց խաչակնքվում էինք, էլ չենք ասում որոշ վայ վարորդների մասին, ովքեր ճանապարհը սարքել են մի իսկական ավտոռալիի հրապարակ ու այնպիսի դժոխային արագությամբ են զվռնում, որ հազիվ ենք կարողանում դրանց ավտոների մոտով անցնել:

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ոստիկանության պետին, Երևանի քաղաքապետին, ճանապարհային ոստիկանությանն ու մեր սիրելի դերասանին: Իզուր չի էլի ասվում՝ Մարդու մտքին տեղ լինի, թիկունք կկանգնի քաղաքացուն»:

shamshyan.com