Ինչպես է սթրեսն ազդում սրտի և անոթների վրա
Advertisement 1000 x 90

Ինչպես է սթրեսն ազդում սրտի և անոթների վրա

Ծանր սթրեսի հակում ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը մեծանում է 37 տոկոսով։ Այս մասին են վկայում նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են British Medical Journal հանդեսում։

Գիտնականներն ուսումնասիրել են 136.637 շվեդի տվյալներ, ովքեր երբևէ տարել են ծանր սթես։ Նրանց տվյալները համեմատել են նրանց 171.314 եղբայրների և քույրերի հետ, ովքեր սթրեսի հակված չէին և 136.6370 պատահական անձանց տվյալների հետ։

Նրանց հետևել են 27 տարի շարունակ։

Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր հակված են սթրեսի, 37 տոկոսով ավելի հաճախ են սրտի և անոթների խնդիրներ ունենում, քան մյուսները։

Սթրեսի և սրտանոթային հիվանդությունների միջև առկա կապն ավելի աչքի է ընկնում 50 տարեկանից բարձր անձանց մոտ։

bujinfo.am