Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանն իր նոր՝ «Արև, սարեր ու սեր» ֆիլմը ներկայացրեց հանդիսատեսին: Մայիսի 3-ին տեղի ունեցած պրեմիերայի ընթացքում դերասանը նշեց, որ ֆիլմը նկարահանվել է սիրով:
«Ֆիլմը շատ պարզ, հասարակ ֆիլմ է, որը նկարվել է սիրով, և սիրո մասին է»,- ասաց Պողոսյանը:
Ֆիլմի գլխավոր դերերում են Միքայել Պողոսյանն ու Ելենա Պոլկանսկայան: Իրադարձությունները տեղի են ունենում Մոսկվայում, այնուհետև, գլխավոր դերակատարուհու հետ տեղափոխվում Հայաստանի Ենոքավան գյուղ, ուր ռուս հերոսուհին գնում է իր արմատների հետքերով:
Պրեմիերայից առաջ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանին հանձնվեց «Дух огня» միջազգային կինոփառատոնում «Լորիկ» ֆիլմով տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում հաղթողի մրցանակը, որն արտիստին շնորհվել էր երկու ամիս առաջ: