Փորձագետները հորդորում են պատրաստելուց առաջ չլվանալ հավի միսը մանրէների տարածման վտանգի պատճառով
Advertisement 1000 x 90

Փորձագետները հորդորում են պատրաստելուց առաջ չլվանալ հավի միսը մանրէների տարածման վտանգի պատճառով

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հորդորում է պատրաստելուց առաջ չլվանալ հավի միսը մանրէների տարածման վտանգի պատճառով։ Մասնագետները նշում են, որ հում միսը լվանալը բարձրացնում է սպասքի և այլ մթերքների վրա մանրէների տարածման վտանգը։

Նշվում է, որ հում հավի միսը կարող է վարակված լինել Campylobacter, Salmonella և Clostridium perfringens մանրէներով։ Այսպիսով, կիսաեփ և կիսատապակած հավի մսի օգտագործումը կարող է առաջացնել սննդային թունավորում։

Հավի միսը սառնարանում դնելուց առաջ մասնագետները խորհուրդ են տալիս միսը տեղավորել մեկանգամյա օգտագործման փաթեթի մեջ։ Հավի միսը կտրատելիս անհրաժեշտ է օգտագործել առանձին տախտակ և հավի մսի հետ գործ ունենալուց հետո ձեռքերը լվալ օճառով։ Բացի այդ, հարկ է խուսափել հում հավի միսը լվալուց, ինչը թույլ կտա խուսափել այն բանից, որ մսի վրայից ջուրը չցայտի այլ մակերեսների և մթերքների վրա։

Սննդային թունավորման ժամանակ (ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, լուծ, սրտխառնոց և այլն) CDC-ի փորձագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի։ Դա առաջին հերթին վերաբերում է մինչև 5 տարեկան երեխաներին, 65-ից բարձր տարիքի մարդկանց, թույլ իմունիտետ ունեցողներին և հղի կանանց։

med.news.am