Մագնիումը չափազանց կարևոր է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մագնիումի մակարդակն օրգանիզմում նվազում է մի շարք գործոնների ազդեցությամբ:
Մասնագետի նշանակմամբ՝ կարող եք հավելումներ ընդունել, իսկ այս ախտանշանները կօգնեն հասկանալ, որ օրգանիզմին չի բավարարում հանքանյութի մակարդակը.
- գլխապտույտ
- ցիստիտ
- ծարավի զգացում, հեղուկի կուտակում, գրգռվածություն
- մտքի շփոթ
- միգրեն
- սրտխառնոց
- սրտի առողջության հետ կապված խնդիրներ
- դեպրեսիա
- տագնապ
- հիշողության կորուստ
- ատամների խնդիրներ
- մկանային ջղաձգումներ
- կլման դժվարություններ
- ասթմա
- թրոմբների ձևավորում
- երիկամների և լյարդի հետ կապված խնդիրներ
- զարկերակային ճնշման բարձրացում
- կալցիումի անբավարար մակարդակ
- աղիների հիվանդություններ
- օստեոպարոզ
- փորկապություն
- հոգնածություն
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ
- վերարտադրողական առողջության խնդիրներ
- ռեսպիրատոր հիվանդություններ
- վաղաժամ ծննդաբերություն
- անքնություն
- Ռեյնոյի համախտանիշ՝ սառը վերջույթներ, մաշկի գույնի փոփոխություն ջերմաստիճանի անկման պատճառով, վերջույթների թմրածություն
- անձի փոփոխություններ, նայդ թվում՝ տագնապի նոպաներ
- հիպոգլիկեմիա
- տրեմոր:
Եթե ցանկանում եք խուսափել մագնիումի մակարդակի նվազումից, շտկեք սննդակարգը՝ դրանում ներառելով քունջութի սերմեր, լոբազգիներ, դդմի սերմեր, քեշյու, արևածաղկի սերմեր, սպանախ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը