
Յուրաքանչյուր տարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում է 1 մլն 171 հազար մարդ: Համաձայն վիճակագրական տվյալների` վթարների գլխավոր պատճառներն անփոփոխ են` արագության սահմանափակման գերազանցումը, անսթափ վիճակում մեքենայի վարումն ու վարելու ժամանակ ամրագոտի չկապելը:
Չնայած բազմաթիվ հորդորներին՝ գրեթե ամեն օր Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ վարորդներ տուգանվում են ամրագոտի չկապելու համար։ Իսկ վիճակագրությունը փաստում է, որ ամրագոտու կիրառումը մինչեւ 80% նվազեցնում է վթարներում մահվան ելքով դեպքերի եւ վնասվածքների թիվը։ Մենք պետք է արմատավորենք «ամրագոտի կապելու մշակույթը»:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: