
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նորաձեւ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Արփին սպիտակ տաբատ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեզոնի ամենանորաձեւ պայուսակը, սպիտակ կոշիկներն ու արեւային ակնոցը։ Արփին նաեւ խոշոր վզնոց է կրում։