5 տարի նրանք վիճեցին, իրար համար ծուղակներ պատրաստեցին, զավեշտալի իրավիճակների մեջ ընկան, սիրահարվեցին, հիասթափվեցին ու հեռուստադիտողների աչքի առաջ մեծացան, իսկ հիմա գնում են դեպի հանգուցալուծում. այս օրերին եթերում «Ֆուլ հաուսի» վերջին սերիաներն են։ Հունիսին նախագիծը կավարտվի։
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիթքոմի ավարտի մասին և շեշտել, այս անգամ դադարից հետո շարունակության մասին հայտարարություն չի լինելու։
«Մոտ 5 տարի է` եթերում ենք և պահպանում ենք բարձր վարկանիշը, բայց մեզ համար ավելի ու ավելի բարդ է դառնում։ Չենք ուզում սպանել նախագիծը, որն ու իմ ու մեր ամբողջ թիմի համար երեխայի պես է։ 9-րդ եթերաշրջանից առաջ արդեն որոշել էինք, որ այն վերջինն է. ուզում էինք նախագիծն ավարտել բարձր վարկանիշով»,– ասաց պրոդյուսերը։
2017-ին 7-րդ եթերաշրջանն էլ վերջինն էր նախագծի համար, սակայն ավարտի մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը հայտնեց, որ փոքր–ինչ հանգստանալուց հետո կրկին եթերում կլինեն։
Ամբողջությամբ՝ life.tert.am