
Մայիսի 10-ին հարյուրերորդ Էլեկտրաբուսն Է դուրս եկել մոսկովյան երթուղի: ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիքսուտովը լրագրողներին պատմել Է, որ Մոսկվան Եվրոպայում առաջատարն Է քաղաքային երթուղիներում աշխատող Էլեկտրաբուսների քանակով:
«Մոսկովյան Էլեկտրաբուսն ամենահուսալիներից եւ տեխնոլոգիապես առավել զինվածներից մեկն Է աշխարհում. այն մեր հպարտության առարկան Է»,- ընդգծել Է նա: Լիքսուտովը նաեւ հայտնել Է, որ Էլեկտրաբուսների շահագործումն ավելի շահավետ Է, քան տրոլեյբուսներինը: Մինչեւ տարեվերջ եւս 300 միավոր Էլեկտրաբուս դուրս կգա Մոսկվայի ճանապարհներ: 2021 թվականից այդ քանակը կլինի տարեկան 600-ից մինչեւ 800 միավոր, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: