Ոստիկանությունը ձերբակալել Է հայտնի հեռուստատեսային ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարրի Քրեյնի ենթադրվող սպանողին, ռեժիսոր, որին ավելի քան 30 տարի առաջ խեղդամահ արված Էին գտել Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը:
Քրեյնի սպանությունը տեղի Է ունեցել 1985 թվականի հուլիսի 5-ին: 57-ամյա ռեժիսորի մարմինը հայտնաբերել Էին ավտոտնակում՝ սավանի մեջ փաթաթած: Տղամարդուն ծեծել Էին կերամիկական արձանիկով, իսկ հետո՝ խեղդել հեռախոսալարով:
Ոստիկանությանը հաջողվել Է հանցագործությունը բացահայտել ԴՆԹ-ի անալիզի, ինչպես նաեւ մատնահետքերի շնորհիվ, որոնք մնացել Էին այն ավտոմեքենայի վրա, որը հափշտակվել Էր Քրեյնի ավտոտնակից: Մայիսի 9-ին սպանության մեղադրանքով ձերբակալվել Է Հյուսիսային Կարոլինայի նահանգի բնակիչ Էդվին Հայաթը:
Հանցագործությունը կատարելու պահին նա 18 տարեկան Էր: Սպասվում Է, որ մեղադրյալին մոտ ժամանակներս կտեղափոխեն Լոս Անջելես: Քրեյնը հանդես Է եկել որպես 1970-19870-ական թվականների բազմաթիվ հայտնի սերիալների ռեժիսոր եւ պրոդյուսեր: Նա մասնակցել Է մեծ ժողովրդականություն վայելող այնպիսի հեռուստատեսային նախագծերի, ինչպիսիք են՝ «Անհավանական Հալքը», «Դալլաս»-ը եւ «Առաքելությունն անիրագործելի Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: