Տորոնտոյի համալսարանի հետազոտողները հասկացել են, թե ինչպես կարելի է ազատվել ուժեղ խռմփոցից. նրանք պարզել են, որ քնելուց մի քանի ժամ առաջ հոսանքով սրունքի մկանների խթանումը հանգեցնում է ոտքերի մկանների, ինչպես նաև օրվա ընթացքում ոտքերում կուտակվող հեղուկի քանակի կրճատման:
Երբ մարդը պառկում է, հեղուկը սկսում է տարածվել մարմնով: Երբ այն հասնում է պարանոցին, այդ հատվածում ճնշման ավելացման հաշվին խռմփոցը կարող է ուժեղանալ: Սա հատկապես նկատվում է սրտային անբավարարությամբ մարդկանց մոտ: Հոսանքով ոտքերի խթանումը թույլ է տվել 46 տոկոսով կրճատել ստորին վերջույթներում հեղուկի կուտակումը և 31 տոկոսով պարանոցում: Արդյունքում կամավորների խմբի մոտ խռմփոցի դրսևորումները 15 տոկոսով քիչ են դարձել:
Ցանկացած քնած մարդու քիմքի, լեզվի և կոկորդի հատվածում մկանները թուլանում են՝ նեղացնելով շնչող օդի համար տարածությունը: Եթե պարանոցի հատվածում զգալի ճարպային կուտակումներ կան, կոկորդը կարող է այնքան ուժեղ նեղանալ, որ հյուսվածքները կսկսեն թրթռալ և խռմփոց կառաջանա: Ալկոհոլը, քնի ժամանակ մեջքի վրա դիրքը, մրսածությունը նույնպես փոքրացնում են բացվածքը և նպաստում ավելի ուժեղ խռմփոցին: