
Նայեք լուսանկարը և ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում։ Marketium.ru կայքը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, առաջինն աչքի է ընկել զույգ, որը տրվել է սիրային կրքերին։ Այս դեպքում դուք չեք տեսնում լուսանկարն ամբողջությամբ՝ ի տարբերություն երեխաների։
Որոշակի տարիքի երեխաները նկարում 9 դելֆին են տեսնում։ Զարմացա՞ծ եք։ Նորից նայեք լուսանկարը։ Դրանում իրականում պատկերված են մի խումբ դելֆիններ։ Պարզում է՝ այս լուսանկարը հոգեբաններն օգտագործում են իրենց սեանսների ընթացքում՝ հասկանալու համար, թե ինչպիսին է անձի հիշողությունը, փորձը և երեխայի հասունությունը։
Այդ պատճառով, եթե ձեր մանկահասակ երեխան առաջինը տեսնում է լուսանկարի «մեծ» մասը, մտահոգվելու լուրջ առիթ ունեք։ Հակառակը՝ եթե դուք առաջին հերթին դելֆիններ եք տեսնում, հնարավոր է՝ ինչ-որ բան այն չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը