Ագնեսա Շահնազարյանի ոճային փոփոխությունն ու մյուս հետաքրքիր դրվագները Դիանա Գրիգորյանի նոր սերիալի բեքսթեյջից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ագնեսա Շահնազարյանի ոճային փոփոխությունն ու մյուս հետաքրքիր դրվագները Դիանա Գրիգորյանի նոր սերիալի բեքսթեյջից

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է Դիանա Գրիգորյանի նոր` «Անհասցե ծնվածները» խորագրով հեռուստասերիալի մասին։ Tert.am Life–ը եղել է նաև հեռուստասերիալի նկարահանման հրապարակում և ներկայացնում է բեքսթեյջ լուսանկարները։

Կարեն Ասլանյանի, Էմմա Մանուկյանի, Թելման Խաչատրյանի, Ժաննա Բուտուլյանի, Աշոտ Ղազարյանի, Հարություն Մովսեսյանի, Աիդա Բաբաջանյանի, Լեռնիկ Հարությունյանի, Ագնեսա Շահնազարյանի, Անի Քոչարյանի, Լեռնիկ Հարությունյանի, Ռոբերտ Հակոբյանի, Անուշկա Մարգարյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստանովելը եթերում կլինի այս ամիս։

Դիանան նկատեց, որ նոր հեռուստասերիալի նախապատրաստական փուլն իրենից բավականին շատ ջանք է պահանջել։ Նրա խոսքով` նախագիծ առ նախագիծ առավել պահանջկոտ է դառնում առաջին հերթին ինքն իր հանդեպ։

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հիմքում եռյակի մասին պատմությունն է. երեխաների հայրն ազատամարտիկ է, զոհվել է պատերազմի դաշտում, մայրը ևս զոհվել է թուրքի գնդակից։ Երեխաները որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից և կորցրել իրար։ Եռյակին մարմնավորում են Կարեն Ասլանյանը, Թելման Խաչատրյանը և Էմմա Մանուկյանը։

Նոր նախագծում Դիանան հիմնականում աշխատում է այն դերասանների հետ, որոնք ընդգրկված չեն եղել նախորդ` «Նռան հատիկ» հեռուստասերիալում, որպեսզի հեռուստադիտողներն էլ նոր դեմքերի տեսնելու հնարավորություն ունենան։

«Ես աշխատում եմ շատ լավ դերասանների հետ, բայց և հասկանում եմ, որ հեռուստադիտողներն ուզում են տեսնել նոր դեմքերի։ Երբեմն համագործակցության դադար եմ ունենում` գիտակցելով, որ հեռուստադիտողները նոր դեմքերի են ուզում տեսնել։ Օրինակ` «Առաջնորդներում» խաղում էին Ժաննա Բուտուլյանը, Կարեն Ասլանյանը, Աիդա Բաբաջանյանը, Անուշկա Մարգարյանը, «Նռան հատիկում» նրանցից որևէ մեկը չկար, այս նախագծում կրկին կլինեն։ Սա թարմություն է, որպեսզի հեռուստադիտողներն էլ չհոգնեն»,– ասաց Դիանան։

Այս դեպքում բացառություն է Ագնեսա Շահնազարյանը, սակայն նա էլ ոճային կտրուկ փոփոխությամբ` կարճ վարսերով կհայտնվի էկրաններին։

Ամբողջությամբ՝ life.tert.am