Մեքենայում ուղևորի համար որ նստատեղն է առավել անվտանգ
Advertisement 1000 x 90

Մեքենայում ուղևորի համար որ նստատեղն է առավել անվտանգ

Անվտանգության ամերիկացի մասնագետները նշել են, թե մեքենայի որ նստատեղն է առավել անվտանգ ուղևորի համար։

Նրանք նշում են, որ ժամանակակից մեքենաներում վարորդի կողքը՝ դիմացը նստած ուղևորի համար անվտանգության շատ ավելի գործիքներ կան, քան հետնամասի նստարաններին նստած ուղևորների համար։

Խոսքը հատկապես ամրագոտուն և անվտանգության բարձիկին է վերաբերվում։

Մասնագետներն ուսումնասիրել են 117 վթարի դեպք, որոնք ավարտվել են 6 տարեկանից բարձր ուղևորի մահով։ Վերջինները նստած են եղել հետևի նստատեղին։ Ու չնայած նրանք ամրագոտիով կապված են եղել, մահացել են վթարի արդյունքում։

Մասնագետները նշում են, որ նման վիճակագրության պատճառն այն է, որ ժամանակակից մեքենաների դեպքում առավել շեշտադրվում է վարորդի ու նրա կողքին նստած ուղևորի անվտանգությունը։

bujinfo.am