Դերասանուհի Եվա Բաղդասարյանն այն 20 աղջիկներից մեկն էր, որոնք իրենց ուժերն էին փորձում «Հայաստանի գեղեցկուհի» տիտղոսի համար։ Նախորդ տարի «Թոփ մոդել ԱՊՀ 2018»-ին Եվան զբաղեցրեց 5–րդ տեղը` ստանալով 4–րդ «Վիցե միսս» տիտղոսը, իսկ այս անգամ նրան չհաջողվեց հայտնվել լավագույն հնգյակում։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է մրցույթի մասին՝ հայտնելով իր դժգոհությունները։ Նրա խոսքով`գեղեցկության մրցույթներին պետք է մասնակցեն ու հաղթեն բացառապես բնական գեղեցկություն ունեցող աղջիկները։
«Մրցույթի կազմակերպվածությունից այդքան էլ գոհ չեմ, որովհետև կարող էր շատ ավելի լավ լինել։ Մրցույթին մասնակցելով` կարծում էի, որ պետք է բոլորս լինեինք բնական, առանց կոսմետիկ միջամտության, կլիներ շրթունքնե՞ր, թե՞ քիթ։ Ինձ շատ են քննարկում, ասում են` ամբողջությամբ «սարքած» է, բայց յուրաքանչյուրին կարող եմ ապացուցել, որ իմ դեմքին արհեստական ոչինչ չկա։ Ժամանակին, այո՛, շրթունքներիս ծավալը մեծացրել էի, սակայն, երկու տարի առաջ «Միսս Արմենիա» մրցույթին մասնակցելու հայտ էի ներկայացրել և կիսաեզրափակիչ չանցա շրթունքներիս անբնական լինելու պատճառով։
Այդ ժամանակ որոշեցի հեռացնել ֆիլլերները և հիմա ամբողջությամբ բնական եմ։ Կարծում էի, որ այս մրցույթում կանցնի բնական գեղեցկությունը՝ առանց կոսմետիկ միջամտությունների, որովհետև գեղեցկության մրցույթներին պետք է մասնակցեն աղջիկներ, որոնք բնական են։ Բայց այս մրցույթում դա հաշվի չառան,- ասաց Եվան ու ծիծաղելով հավելեց,- երևի չպետք է հրաժարվեի կոսմետիկ միջամտություններից»:
Հարցին` նկատի ունի, որ մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանն արհեստական գեղեցկությո՞ւն ունի, պատասխանեց. «Ես հաղթողի վերաբերյալ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև դա իմ կողմից շատ գռեհիկ ու տգեղ կլինի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am