Այս նյութի հերոսը «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Նիկոլայ Կոստեր-Վալդաուն է:
1. Նիկոլայ Կոստեր-Վալդաուն ծնվել է 1970 թ. հուլիսի 27-ին Ռուդկեբինգում, Դանիա: Տղայի ծնողները՝ Ջորգեն Օսկար Ֆրիտցեր Վալդաուն և Հանն Սոբորդ Կոստերը երեխայի ծնունդից որոշ ժամանակ անց տեղափոխվում են մայրաքաղաք՝ Կոպենհագեն, որտեղ էլ և անցնում է Նիկոլայի մանկությունը և երիտասարդությունը:
2. Տղայի հայրն ալկոհոլային կախվածություն ուներ և երեխաների դաստիարակությամբ զբաղվում էր մայրը:
3. Վալդաուն ունի երկու ավագ քույր:
4. Երիտասարդ տղան զբաղվում էր թեթև աթլետիկայով և միշտ աչքի էր ընկնուն իր առաջադիմությամբ: Ավելի ուշ նա խոստովանել է, որ մանկուց երազել էր դառնալ դերասան, սակայն երբեք չի բարձրաձայնել այդ մասին:
Տեսախցիկի հետ աշխատելու հարցում մեծ էր աթլետիկայի դերը, քանի որ սպորտային մրցումների ժամանակ նա միշտ ուշադրության կենտրոնում էր և դեռ մանկուց սովորել է լինել ուշադրության կենտրոնում:
Ավագ դասարաններում Նիկոլայը որոշեց, որ ընդունվելու է Կոպենհագենի Թատերական դպրոց:
Ի դեպ Վալդաուն ամենաերիտասարդ դերասանն է, որն ընդունվել է Դանիայի Թատրոնի և Ժամանակակից պարի ազգային դպրոց. այնտեղ նա սովորել է 1989-1993 թթ.:
5. Դերասանի դեբյուտը բեմում տեղի ունեցավ Բեթի Նանսենի թատրոնում, որտեղ նա մարմնավորում էր Ուիլյամ Շեքսպիր «Համլետ» պիեսի Լաերտին:
Վալդաուն պատրաստվում էր խաղալ թատրոնում, սակայն…
6. Դանիացի պրոդյուսերները ներկայացումներից մեկի ժամանակ նկատում են տաղանդավոր երիտասարդին և հրավիրում են նրան խաղալ “Nattevagten” («Գիշերային պահակը») ֆիլմում:
Անծանոթ Վալդաուն ցնցում է իր խաղով և ի զարմանս իրեն ստանում է գլխավոր հերոսի դերը: Հենց այս ֆիլմն էլ հարազատ Դանիայում Նիկոլային հայտնիություն է բերում:
«Գիշերային պահակը» նկարահանվել է փոքր բյուջեով, սակայն ի զարմանս ֆիլմի պրոդյուսերների վարձույթում մեծ գումարներ է վաստակում:
7. Ավելի ուշ էկրաններ է բարձրանում Շոն Մաթիասի “Bent” («Հակվածություն») ֆիլմը, որը պատմում էր համակենտրոնացման ճամբարներում սեռական փոքրամասնությունների մասին:
1997 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի:
Այստեղ Կոստեր-Վալդաուի խաղընկերներն էին Քլայվ Օուենը, Ջուդ Լոուն և Միք Ջագերը. վերջինիս հետ Նիկոլայը շատ է մտերմանում:
8. 2001 թ. էկրաններ է բարձրանում Ռիդլի Սքոթի “Black Hawk Down” («Սև բազե») ֆիլմը, որը 2002 թ.«Լավագույն ձայն» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում արժանանում է Օսկարի:
Վալդաուի մասին արդեն գիտեին բոլորը: Նա հայտնի էր ինչպես հարազատ Դանիայում և առհասարակ Սկանդինավիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
4 տարի անց Ռիդլի Սքոթը Վալդաուին նորից համագործակցության առաջարկ է անում: Այս անգամ Նիկոլային տեսնում ենք վարպետի “Kingdom of Heaven” («Երկնային արքայություն») ֆիլմում, որտեղ թեպետ Վալդաուի կերպարը երկրորդական է, այնուամենայնիվ նա փայլում է և հիշվում:
9. 2004 թ. էկրաններ է բարձրանում Ռիչարդ Լոնքրայնի “Wimbledon” («Ուիմբլդոն»), իսկ 2 տարի անց՝ “Firewall” («Կրակե պատ») ֆիլմը:
2005-2010 թթ. Վալդաուն ակտիվորեն նկարահանվում է տարբեր նախագծերում, սակայն ամենահամեղ պատառն առջևում էր:
10. 2011 թ. ապրիլից Նիկոլայ Կոստեր-Վալդաուին նկարահանվում էր HBO ընկերության հայտնի “Game of Thrones” («Գահերի խաղը») հեռուստասերիալում, որի հիմքում Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի “A Song of Ice and Fire“ («Սառույցի և կրակի երգ») ստեղծագործությունն է:
11. Այնուհետև էկրաններ են բարձրանում Կոստեր-Վալդաուի մասնակցությամբ “The Other Woman” («Ուրիշ կին»), “Shot Caller”(«Կրակոց»), “Gods of Egypt” («Եգիպտոսի աստվածներ») և “3 ting“ («3 պայման») ֆիլմերը:
Թվարկվածներից ամենամեծ արձագանքը ստացավ “Gods of Egypt” ֆիլմը, որը քննադատները հողին հավասարեցրեցին, նշելով, որ այն շատ աղքատիկ կերպով է ներկայացնում Եգիպտական դիցաբանությունը, իսկ նկարահանումներն ու դերասանական կազմը չեն փրկում ֆիլմը կործանումից:
Ամբողջությամբ՝ vnews.am