Ֆրանսիացի գիտնականները ևս մեկ պատճառ են հայտնաբերել, թե ինչու չի կարելի միայնակ մնալ։
Ավելի վաղ մասնագետները հայտարարել են, որ միայնակ մարդիկ ավելի ծանր են տանում հարբուխը, ինչպես նաև ավելի քիչ են ապրում։
Իսկ հիմա պարզվել է, որ միայնությունը հոգեկան խնդիրներ կարող է առաջացնել, լարվածություն, ալկոհոլից և թմրանյութերից կախվածություն։
Ուսումնասիրության հեղինակները ուսումնասիրել են մի խումբ մարդկանց՝ 16-ից մինչև 64 տարեկան և պարզել, որ միայնակ մարդկանց մոտ հոգեկան խնդիրների առաջացման վտանգը մեծանում է 84 տոկոսով։
Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ անհրաժեշտ է միայնակ մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնել։ Նշվում է, որ սոցկայքերը նպաստում են, որպեսզի «միայնության համաճարակը» ավելի մեծանա։