Հայաստանի ներկայացուցիչը 2019թ-ին առաջին անգամ նվաճել է Miss Europe տիտղոսը Miss Supermodel Worldwide հեղինակավոր մրցույթում և իր տպավորությունների ու ապրելակերպի մասին պատմել Sputnik Արմենիային։
Miss Supermodel Worldwide – 2019 մրցույթի մասնակից, 23-ամյա Յուլյա Եղյանը ֆուրոր է արել Հնդկաստանում․ նա ոչ միայն ընդգրկվել է 15 լավագույնների ցանկում, այլև նվաճել է Miss Europe տիտղոսը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում գեղեցկուհին պատմել է իր տպավորությունների մասին։
«Մրցույթի ընթացքում մենք մշտապես հսկողության տակ էինք։ Նույնիսկ եթե օրը սկսվում էր առավոտյան 6-ին, իսկ քնելու համար մնում էր 4 ժամ, մենք պետք է խնամված լինեինք։ Այստեղ ամեն ինչ նշանակություն ունի․ ինչպես ես ուտում, հագնվում, շպարվում և ցույց տալիս քեզ», – ասում է Յուլյան։