Յուրաքանչյուր երրորդ օլիմպիական մարզիկն ունի հոգեկան առողջության խնդիրներ
Advertisement 1000 x 90

Յուրաքանչյուր երրորդ օլիմպիական մարզիկն ունի հոգեկան առողջության խնդիրներ

Ամեն երրորդ պրոֆեսիոնալ և օլիմպիական մարզիկն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine պարբերականում:

Գիտնականները վերլուծել են 52 հետազոտություններ, որոնցում ընդհանուր առմամբ մասնակցել է սպորտի 71 տեսակի ներկայացուցիչ՝ թվով 13 հազար պրոֆեսիոնալ մարզիկ: Պարզ է դարձել, որ հայտնաբերված առավել մեծ տարածում ունեցող խնդիրներից են քնի խանգարումը, դեպրեսիան, տագնապայնությունը, սննդային խանգարումները, հոգեակտիվ նյութերի չարաշահումը, կախվածությունը (այդ թվում՝ մոլի խաղերից): Ընդ որում՝ դեպքերի մեծամասնությունում դեպրեսիան և տագնապայնությունը տրավմաների և ուղեղի ցնցման հետևանք էր:

Մասնագետների կարծիքով՝ հոգեկան առողջության զարգացմանը նպաստում են ուսումնական գործընթացում մեծ պահանջները, ինչպես նաև սեփական արդյունավետությունը բարձրացնելու ձգտումը: Բացի այդ, սթրեսածին գործոններից են նաև մարզիկների էթնիկ պատկանելիությունը, ֆինանսական խնդիրներն ու սեփական կրոնական համոզմունքները թաքցնելու անհրաժեշտությունը:

Մինչդեռ մարզիկները փորձում են չհանրայնացնել հոգեկան առողջության խնդիրները՝ խուսափելով կորցնել շահավետ պայմանագիրը սպորտային թիմի կամ գովազդային ապրանքանիշի հետ:

med.news.am