Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկը պատրաստ է ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկը պատրաստ է ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է. armeniasputnik.am

Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթում լավագույնը ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հատուկ սննդակարգ չունի, ուտում է օրվա ցանկացած ժամին։ Նա կարողանում է տոլմա փաթաթել ու պատրաստ է հանուն իր տղամարդու հրաժարվել կարիերայից։

Երկար ոտքեր, հաճելի ժպիտ, սլացիկ քայլվածք, խիտ ու սև մազեր և, ամենագլխավորը, 90/60/90 կազմվածք։ Հենց այսպես կարելի է նկարագրել Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհի Մաթևոսյանին։

Նա 19 տարեկան է, տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարերով, հաճախել երաժշտական դպրոց։ Ի սկզբանե ցանկացել է զբաղվել միայն պարերով, բայց ավելի ուշ հասկացել է, որ իրեն դուր է գալիս իրավագիտությունը։ Հիմա Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է։ Հայկուհին առաջին անգամ մասնակցել է «Միսս Հայաստան» մրցույթին 2017թ–ին, ընդգրկվել լավագույն տասնյակում, իսկ ընդամենը 2 տարի անց նա լավագույնը ճանաչվեց։

Հայկուհի Մաթևոսյան

Չկարողացավ զսպել արցունքները

177 սմ հասակ, ճիշտ կազմվածք, հաճելի դեմք ու վստահ քայլվածք. ահա ինչով է Հայկուհին գրավել գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին։

Հայկուհին բացատրում է, որ գուցե ավելի գեղեցիկ աղջիկներ էլ էին կային, բայց ժյուրին գեղեցկուհիներին համալիր գնահատական է տալիս։ Նման մրցույթներում կարևոր է ճիշտ ներկայանալը, քայլելը, բեմական պահվածքը։ Պակաս կարևոր չէ, թե ինչպես են աղջիկները պատասխանում հարցերին։

«Հարցին, թե որն է կնոջ ամենակարևոր առաքելությունը, ես պատասխանեցի` մայրությունը։ Կյանքիս գլխավոր նպատակը լավ փաստաբան դառնալն է։ Իսկ երբ հարցրին, թե ինչի մասին եմ երազում, պատասխանեցի, որ ես երազանք չունեմ, ունեմ նպատակներ, որոնց քայլ առ քայլ հասնում եմ իմ աշխատասիրության շնորհիվ», – ասաց Հայկուհին։

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ գեղեցկությունը բնական լինի, առանց նորաձև պլաստիկ շտկումների։ Շատերը կարծում են, որ Հայկուհու շրթունքները բնական չեն, բայց նա կտրականապես հերքում է։ Գեղեցկուհին պատրաստ է իր «բնականությունն» ապացուցել բոլորին և յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև փորձաքննություն։

Բեմում աղջիկը չի կարողացել զսպել արցունքները, ներքին ձայնը հուշել է, որ այդ երեկո հենց ինքն է թագով հեռանալու։

Ամբողջությամբ՝  armeniasputnik.am