Ցելյուլիտից ազատվելու համար անհրաժեշտ է միանգամից մի քանի միջոց կիրառել։ Ռուս մասնագետները նշել են, թե որոնք են ցելյուլիտից ազատվելու գլխավոր գործոնները։
Նրանց խոսքով՝ այս համալիր թերապիային հետևելուց արդեն երկու շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի։
Վերահսկել ածխաջրերն ու ֆիզիկական ակտիվություն
Ըստ ռուս մասնագետների՝ ցելյուլիտից ազատվելու գլխավոր գործոնները ֆիզիկական ակտիվությունը, սպորտը, ինչպես նաև՝ ածխաջրերին հետևելն են։
Սննդակարգում ածխաջրերի սահմանափակումը կօգնի ազատվել ցելյուլիտից։ Ածխաջրերով հարուստ են հացը, քաղցրավենիքը։
Մերսումներ
Ցելյուլիտի դեմ պայքարի համար սննդակարգից ու ֆիզիկական ակտիվությունից բացի՝ անհրաժեշտ է պարբերաբար մերսումների դիմել՝ ցելյուլիտի դեմ նախատեսված քսուքներով։
Առողջ սնունդ
Բացի ածխաջրերը վերահսկելը՝ անհրաժեշտ է նաև առողջ ու ճիշտ սննդակարգի հետևել՝ ցելյուլիտից ազատվելու համար։ Անհրաժեշտ է նվազեցնել աղի օգտագործման քանակը, շատ օգտագործել կալիումով և С վիտամինով հարուստ սնունդ։ Պետք է հրաժարվել ֆաստֆուդից, ծխախոտից, բավարար քանակով ջուր օգտագործել։