Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ մուտքի արտոնագրերը չեղյալ են համարվել և մեր քաղաքացիները հանգիստ կարող են մեկնել հարևան և բարեկամ Իրան, մտածեցի պարբերաբար անդրադառնալ «կիրառական իրանագիտության» որոշ նրբությունների:
Դրանցից մեկն այն է, որ պետք է իմանալ այդ երկրի դրամական միավորի առանձնահատկությունը: Հիմա կասեք՝ ի՞նչ առանձնահատկություն, դրամական միավոր է, էլի, ինչպես ամենուր:
Իրականում Իրանն այն հետաքրքիր երկրներից է, որի դրամական միավորը պաշտոնապես «ռիալ»-ն է, իսկ կյանքում կիրառվում է ոչ պաշտոնական «թուման» անվանումը և հաշվարկման միավորը, որը տասն անգամ ավելի պակաս է, քան ռիալը կամ, պարզ ասած, մի զրոյով փոքր է վերջինից:
Հետևաբար, եթե ձեր գրպանում կա իրանական թղթադրամ, որի վրա գրված է 100 000 ռիալ, ապա դա 10 000 թումանն է, որի զրոները խոսակցական լեզվում սղվում են, և երբ տաքսու վարորդը ձեզնից ուզում է 10 թուման, ապա նրան պետք է տալ հենց 100 000-անոց թղթադրամը:
Այլ խոսքերով՝ իրանցիները թղթադրամի վրա գրում են մի թիվ, այն հասկանում՝ մեկ այլ կերպ, ասում՝ բոլորովին ուրիշ ձևով»: