«Մուլանը» Disney-ի ամենաթանկ ֆիլմերից է լինելու. Մանրամասներ
Advertisement 1000 x 90

«Մուլանը» Disney-ի ամենաթանկ ֆիլմերից է լինելու. Մանրամասներ

1998թ.-ին է թողարկվել այսօր արդեն հայտնի «Մուլան» մուլտֆիլմը, որը Disney-ը դարձնում է ֆիլմ:

Մուլտֆիլմը, որը հիմնված է չինական մի լեգենդի վրա, պատմում է Ֆա Մուլան անունով մի աղջկա մասին, որը ձևացնելով, թե տղա է, դառնում է զինվորական, որպեսզի ազատի հորը հերթական պատերազմի մասնակիցը լինելուց:

Disney-ը մտադրված էր մուլտֆիլմը ֆիլմի վերածել դեռևս 2010թ.-ին, սակայն միայն 2015-ին է սկսել զբաղվել այդ գործով: Դժգոհություններ էին առաջացել, երբ հայտնի էր դարձել, որ ֆիլմի գլխավոր տղամարդ հերոսը սպիտակամորթ է լինելու, և ոչ թե չինացի՝ ինչպես մուլտֆիլմում: Այս դժգոհությունները պատճառ էին դարձել, որպեսզի Disney-ը չեղարկի նախագիծն ու նորից սկսի դերասանական կազմ հավաքել՝ խոստանալով, որ ոչ միայն Մուլանի դերասանուհին կլինի չինուհի, այլ ֆիլմի մյուս բոլոր գլխավոր, հիմնական դերասանները: Աստիճանաբար ֆիլմարտադրող այս ընկերությունը «Մուլան» ֆիլմի համար սկսեց համագործակցել կին ռեժիսոր Նիկի Քարոյի հետ և որպես Մուլանի դերասանուհի ընտրեց Յիֆեյ Լյուին: Մյուս չինացի դերասաններն են Դոննի Յենը, Ջեյսոն Սքոթ Լին, Ցի Ման, Յոսան Ան և Ջեթ Լին:

Հայտնի է, որ մուլտֆիլմում Մուլանի սիրելի Լի Շանգին չենք տեսնի ֆիլմում: Նրա կերպարը փոխարինել են Չեն Հոնգյուի կերպարով, որը ինքնավստահ մի զինվորական է՝ սկզբում Մուլանի հակառակորդը, ապա համախոհն ու սիրելին: Նրան մարմնավորում է դերասան Յոսոն Անը:

Վերջերս էլ հայտնի է դարձել, որ ընտրվել է նաև ֆիլմի նոր գլխավոր չարագործը, որը չկար մուլտֆիլմում. ի տարբերություն մուլտֆիլմի չարագործ Շան Յուի, որին նույնպես փոխարինել են այլ կերպարով՝ Բորի Խանով, նոր հերոսը կախարդուհի է լինելու, որին մարմնավորելու է դերասանուհի Գոնգ Լին: Վերջինս էլ  չինական կինոաշխարհին հետևող ու դրա մասին գրող Գեվին Ֆենգին ասել է, որ «Մուլանը» Disney-ի ամենածախսատար ֆիլմերից մեկն է երբևէ: Գոնգ Լիի հաղորդմամբ ֆիլմի բյուջեն կազմում է ավելի քան 300մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք՝ Disney-ը «Մուլան» ֆիլմի առաջին կադրը թողարկել էր դեռևս 2018թ.-ին՝ հրապարակելով Մուլանին մարմնավորող Յիֆեյ Լյուի լուսանկարը, որտեղ դերասանուհին կերպարի մեջ է՝ թուրը ձեռքին: Ֆիլմը պլանավորում են թողարկել 2020թ.-ի մարտի 27-ին: 

vnews.am