
Երգչուհի Սրբուկը շնորհավորել է հայտնի կատարողներ Պոտապին եւ Նաստյա Կամենսկիին ամուսնության առթիվ։ Պոտապը ուկրաինական «Ձայնը» նախագծի ընթացքում Սրբուկի մարզիչն էր։ Սրբուկն իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է զույգի նկարն ու ռուսերենով գրել. «Որքան ուրախ եմ ձեզ համար»։