«МильФей Фрунзенская»-ի դիմահարդար Դարյա Գալիյը պատասխանել է Elle.ru-ի հարցերին: Ըստ դիմահարդարի՝ յուրաքանչյուր հարսնացուի համար կատարյալ դիմահարդարումը տարբեր է: Մեկի համար դրանք վառ շուրթերն են և smoky eyes-ը, մյուսի համար իդեալական է նյուդը: «Այդ պատճառով այդքան կարևոր է գտնել Ձեր դիմահարդարին, որպեսզի նա հաշվի առնի դեմքի ֆիզիկական առանձնահատկությունները, հարսնացուի ոճը և անգամ նրա տրամադրությունը»,- նշում է դիմահարդարը:
Անդրադառնալով գլխավոր միտումներին, Դարյան առանձնացրել է հնարավորինս բնական դիմահարդարումը, ինչը նախընտրում են նաև բարձր նորաձևության դիզայներները իրենց ցուցադրությունների ժամանակ:
Աղբյուրը ներկայացնում է լուսանկարներ, որոնք ավելի պատկերավոր են դարձնում դիմահարդարի խորհուրդները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը