
Կանոն N1. պարտադիր նախաճաշել: Նախաճաշն իրականում շատ կարևոր է առողջության և նյութափոխանակության համար, այն օրգանիզմն էներգիայով է ապահովում, որն անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքային օրվա համար, այդ պատճառով նախաճաշը բաց թողնելը սխալ է:
Կանոն N2. նախաճաշից առաջ հարկավոր է մեկ բաժակ գոլ ջուր կամ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել: Դրանից 1-2 ժամ անց կարելի է նախաճաշել:
Կանոն N3. նախաճաշը պետք է հավասարակշռված լինի, սննդարար և օրգանիզմին օգտակար նյութեր փոխանցի: Միաժամանակ, սակայն, այն չպետք է ծանրաբեռնի և ճնշի նյութափոխանակության պրոցեսը: Գիտնականների կարծիքով՝ շատերը չեն հետևում այս կանոնին: