Խեցգետին՝ թագուհի։ Կին Խեցգետինները զուգընկերոջ նկատմամբ ուժեղ զգացմունքներ ունեն, նրանց սեր են նվիրում առանց պայմանների, սիրելիի համար պատրաստ են գրեթե ամեն ինչի։ Կին Խեցգետնի հետ ամուսնական հարաբերություններ ստեղծելը կարող է դառնալ ձեր կյանքի լավագույն որոշումը, քանի որ նրանք կներդնեն բոլոր ջանքերը, որպեսզի երջանիկ լինեք։
Միևնույն ժամանակ Խեցգետինները երբեմն դրամայի են վերածում ամենաաննշան մանրուքները։ Կին Խեցգետինները կապահովեն տան ջերմությունը։ Նրանք հրաշալի մայրեր են, ում համար երեխաներից կարևոր ոչինչ չկա։ Խեցգետինները զուգընկերոջից սեր և անկեղծություն են սպասում։
Խոյ՝ կայսրուհի։ Խոյ կանայք առանձնանում են ուժով, նրանք միշտ հասնում են նպատակներին։ Եթե այդքան ուժ և համարձակություն կունենաք կյանքն անցկացնել ուժեղ և համարձակ կնոջ հետ, առանց մտածելու Խոյի ընտրեք։
Կին Խոյը զուգընկերոջից աջակցություն և օգնություն է սպասում ցանկացած հարցում։ Նա կարողանում է տղամարդուն ուժեղ, պատասխանատու, ուշադրության արժանի դարձնել։ Բացի այդ՝ Խոյերը սթափ են մտածում, մարդկանց ռեալ գնահատում։ Սակայն կին Խոյին հետաքրքրելն այնքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է արժանանալ նրանց հարգանքին։ Միայն այդ դեպքում Խոյերը կգործադրեն բոլոր ջանքերը՝ ձեզ ավելի լավը դարձնելու համար։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիստ մայրեր են, ովքեր լիդերների և հաղթողների են դաստիարակում։ Զուգընկերոջից վճռականություն, ամրություն են պահանջում։
Առյուծ՝ ղեկավար։ Առյուծ կանայք ուժեղ են, դաժան։ Նրանք առանձնանում են անասելի ուժով, այդ պատճառով էլ նրանց ուժեղ զուգընկեր է հարկավոր։ Սովորական տղամարդիկ հազվադեպ են գրավում կին Առյուծին։ Նրանք գրեթե երբեք չեն փորձում գայթակղել որևէ մեկին, դրա համար բավական է բնատուր հմայքը։
Կին Առյուծները նվիրված են, հավատարիմ, սիրելիի համար պատրաստ ամեն ինչի։ Ոչ ոք չի կարող սիրել այնպես, ինչպես կին Առյուծը։ Նրա սերը մաքուր է, պատրաստ զոհաբերության։ Նա կռվում է առյուծի նման, ոչ միայն ամուսնու, այլև երեխաների համար, ում միշտ պատրաստ է պաշտպանել։
Նյութը yamilliarder-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը