Նաստասյա Գոլովկոյի «վրեժխնդրությունը», Գևորգ Գրիգորյանի զվարճալի տեսարանն ու «Պատվից առավելի» մոսկովյան նկարահանումների մյուս հետաքրքիր դրվագները. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նաստասյա Գոլովկոյի «վրեժխնդրությունը», Գևորգ Գրիգորյանի զվարճալի տեսարանն ու «Պատվից առավելի» մոսկովյան նկարահանումների մյուս հետաքրքիր դրվագները. life.tert.am

Ելենա Արշակյանն իր թիմի հետ օրերս Մոսկվայում էր, որտեղ նկարահանումներ են իրականացրել «Պատվից առավել» հեռուստասերիալի համար։ Հեռուստասերիալի դերասանական կազմից Մոսկվա էին մեկնել Գևորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն և Հմայակ Հակոբյանը։

Ելենան Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և պատմել Մոսկվայում անցկացրած օրերի, ճանապարհի ընկերների ու մոսկովյան միջադեպերի մասին։

Ելենան հայտնեց, որ նկարահանումներ են իրականացրել Կրեմլում, Հին Արբատում, Նոր Արբատում, «Մոսկվա սիթիում»` ամենաբարձր աշտարակներից մեկի 86–րդ հարկում և հատուկ տաղավարներում, որոնք նախատեսված են ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանումների համար։

«Արմենիա TV-ի համապատասխան բաժնի աշխատակիցները կապվել էին ՌԴ ԱԳՆ-ի հետ և ստացել համապատասխան թույլտվություն նկարահանումների համար։ Այդ իսկ պատճառով հասարակական վայրերում նկարահանում իրականացնելու խնդիր չենք ունեցել։ 3 օր մինչև լույս նկարահանումներ ենք արել, շատ խիտ գրաֆիկով ենք աշխատել, սակայն շատ ուրախ եմ, քանի որ կարողացել ենք լուծել մեր առջև դրված խնդիրները»,– ոգևորությամբ պատմեց Ելենան։

Ավելի մանրամասն՝ life.tert.am