Գիտնականները պարզել են անսպասելի գործոն, որն ազդում է կանանց աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա
Advertisement 1000 x 90

Գիտնականները պարզել են անսպասելի գործոն, որն ազդում է կանանց աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա

Գիտնականները պարզել են հետաքրքիր գործոն, որն ազդում է կանանց աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա։ Համաձայն PLOS One ամսագրում հրապարակված հետազոտության՝ թույլ սեռի ներկայացուցիչների կոգնիտիվ հատկությունների վրա ազդում է աշխատասենյակի ջերմաստիճանը։

Փորձի շրջանակում 543 ուսանողուհու առաջարկվել է թեստ հանձնել մաթեմատիկայից, քերականությունից եւ իմացական ունակություններից։ Մասնավորապես, փորձի ենթարկվողները պետք է լուծեին գումարման խնդիր առանց հաշվիչի օգնության, ինչպես նաեւ կազմեին առավելագույն քանակությամբ բառեր հանձնարարված տառերով։ Շինություններում, որտեղ իրականացվել է թեստավորումը, ջերմաստիճանը տատանվել է Ցելսիուսի 16,19-ից մինչեւ 32,57 աստիճան։

Պարզվել է, որ աշխատասենյակի ջերմաստիճանի բարձրացումը  մեկ աստիճանով բարձրացնում է կանանց կողմից ճիշտ լուծված մաթեմատիկական խնդրի թիվը 1,76 տոկոսով։ Այնինչ, նման ջերմաստիճանային պայմաններում տղամարդիկ խնդրի ճիշտ լուծման հարցում 0,63 տոկոսով ավելի քիչ էին։

Հետազոտության հեղինակը՝ Թոմ Չանգը (Tom Chang) Հարավային Կալիֆորնիայի համալսարանից, խորհուրդ է տալիս գործատուներին հաշվի առնել փորձի ընթացքում ստացված արդյունքները։

med.news.am