Ռեժիսոր Արշո Հարությունյանն այս աշնանը նախատեսում է հեռուստադիտողների դատին ներկայացնել գեղարվեստական նոր ֆիլմ՝ «Անհայտ բաժանորդ»։
Դերասանների սոցցանցային հրապարակումներից պարզ է դառնում, որ ֆիլմում հանդես են գալու Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Մարջան Ավետիսյանը, Բաբկեն Չոբանյանն ու Անի Խաչիկյանը։
Ավելի վաղ դերասանուհի Նազենի Հովհաննսյանն Ինստագրամի իր էջում Խորեն Լևոնյանի հետ լուսանկարով էր տեղադրել, որը դերասանուհին մակագրել էր՝ նշելով ֆիլմի անվանումը՝ «Անհայտ բաժանորդ»։
Նշենք Tert.am Life-ն ավելի վաղ կապ էր հաստատել ռեժիսորի՝ Արշո Հարությունյանի հետ։ Վերջինիս խոսքով սպասվում է որակյալ ու լավ նախագիծ։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են, սակայն, ռեժիսորի խոսքով, իրենք որոշ փակագծեր առայժմ բացել չեն ցանկանում։