Ամենալավ խոսողը քիչ, իսկ ամենագեշ խոսողը՝ շատ խոսողն է:
Դու, ժողովո՛ւրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես. քո ձայնն Աստծո ձայնն է:
Համբույրները սիրո քերականության միջնակետերն են:
Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք:
Հայհոյանքը փաստի սով է:
Դարերուն մեջ ամենաուշ հասնողն արդարությունն է:
Գիտությունը ժամացույցի նման մի բան է՝ այն կիրառելու համար միշտ լարել է պետք:
Սխալը ճանաչելը խելացություն է, իսկ այն խոստովանելը՝ մեծ քաջություն:
Ճշմարտություն խոսելը դժվար է, լսելն ավելի դժվար, իսկ այն հասկացնելն ամենադժվար բանն է:
Պարզությունն ու ճշմարտությունն այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվեն ամեն բանից առաջ:
Կեղծ բարեկամներն արևի ժամացույցի նման են. երբ օրը պայծառ է՝ կերևան, երբ ամպոտ է՝ չեն երևա:
Մարդը որքան էլ որ երջանիկ լինի, մեկ է իր վիճակից կդժգոհի:
Մեծ պաշտոնյա ես՝ ավելորդ է ասել, թե մեծ խաբեբա ես:
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ քաղաքավարությունը և շողոքորթությունը նույնանիշ բառեր են համարվում:
Մեծ անունների ներքո հաճախ պստիկ բաներ կպահվեն:
Ծուլությունն անողորմ խորթ մոր նման է, որն իր զավակներին անոթության մեջ է թողնում:
Այն, ինչ բերանի համար քաղցր է, սրտի համար դառը կլինի:
Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելի խնդիրները շատ անգամ դերձակի մկրատով են կտրում:
Աշխարհիս վրա չկա ավելի ծիծաղելի բան, քան այն ծիծաղն է, որում արդարությունն է պակասել: